Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ժառանգությունը» Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ է համարում

«Ժառանգությունը» Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ է համարում
20.10.2014 | 15:37

«Այս դատավճիռը համարելով անձի ազատ խոսքի իրավունքի, նրա քաղաքական հայացքների նկատմամբ ներկա իշխանությունների անհանդուրժողականության դրսևորում, «Ժառանգությունը» կարծում է, որ ինչպես Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, այնպես էլ Վոլոդյա Ավետիսյանի և Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում են, ուստի վերջիններս միանշանակ համարվում են քաղաքական բանտարկյալներ»,-ասվում է «Ժառանգություն» կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ: Կուսակցությունը դատապարտում է «ամբաստանյալ քաղաքացիներին նախնական կալանքում շուրջ մեկ տարի պահելու, այսինքն` փաստացի ազատազրկելու, խուլիգանության մեջ նրանց չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելու, ինչպես նաև ցուցարարների հանդեպ անհամարժեք պատիժ կիրառելու գործողությունները»: Հայտարարության մեջ ասվում է, որ մեկ տարի ընթացած դատավարության ժամանակ Շանթ Հարությունյանի և մյուս ազատազրկվածների անմեղությունը «ապացուցված էր համարվում մինչև այն պահը, երբ Կոլումբիայի համալսարանում, դատարանի կողմից դեռ վճիռ չկայացված, մեր երկրի դեֆակտո նախագահն իր տխրահռչակ ելույթում, անմեղության կանխավարկածի կոպիտ խախտմամբ, ներկայացրեց մեղադրանք-վերջնագիր՝ ցույցի 14 մասնակիցներին որակելով հանցագործներ»: «Ժառանգությունը» Շանթ Հարությունյանի և մյուս ազատազրկվածների դատապարտումը համարում է «հայ ժողովրդի խայտառակությունը» և հայտարարում, որ «իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի» ազատազրկվածներին ազատ արձակելու համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին և ևս 11 հոգու դատապարտել է 2-7 տարվա ազատազրկման, իսկ Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին՝ 4 տարվա ազատազրկման (պայմանական չկիրառմամբ)։ Ինքը՝ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Շանթ Հարությունյանը և նրա համախոհները ձերբակալվել են 2013-ի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ցույցի արդյունքում:

Դիտվել է՝ 2184

Մեկնաբանություններ